Суббота, 27.04.2024, 06:12
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Октябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Октябрь » 25 » Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահին պարգեւատրել է Փառքի շքանշանով
    11:53
    Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահին պարգեւատրել է Փառքի շքանշանով
    Հոկտեմբեր 25, 2011 | 10:36 

    Ի պատիվ պետական այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի, այսօր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ նրա տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի անունից տրվել է պետական ճաշ:

    Նախագահի մամուլի գրասենյակիցNEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ այս այցը դարձավ խորը պատմական հիմք ունեցող հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն է´լ ավելի ամրապնդելու անկեղծ հետաքրքրվածության եւս մեկ կարեւոր եւ նշանակալից դրսեւորում:

    «Անկեղծորեն շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` մեր բանակցությունների ընթացքում գործնական եւ կառուցողական տրամադրվածության, Հայաստանի եւ մեր ժողովրդի հասցեին բարձր գնահատականի եւ ջերմ խոսքերի համար»,-ասել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ հայ-ռուսական փոխհարաբերությունների բազմադարյա պատմության ողջ ընթացքում, չնայած դժվարություններին, զրկանքներին եւ փորձություններին, Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջեւ հարաբերությունները միշտ եղել են եղբայրության, անկեղծ հարգանքի եւ փոխադարձ աջակցության օրինակ:

    Հանրապետության ղեկավարը նշել է, որ երկու ժողովուրդների պատմական հիշողության մեջ կան քաղաքական, ռազմական եւ հումանիտար բարեկամության շատ փառավոր ավանդույթներ: «Մենք պարտավոր ենք ոչ միայն խնամքով պահպանել այդ անգնահատելի ժառանգությունը, այլ նաեւ միասին փնտրել համագործակցության հետագա զարգացման նոր հնարավորություններ: Դրանում եմ ես տեսնում Հայաստանի եւ Ռուսաստանի միջպետական հարաբերությունների հիմքը՝ իրական դաշնակցային եւ կառուցողական գործընկերային հարաբերություններ, որոնք ուղղված են կայունության եւ անվտանգության պայմաններում մեր երկրների բարգավաճմանն ու մեր ժողովուրդների բարեկեցությանը»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

    Ընդգծելով, որ հավատում է երկու երկրների համագործակցության հեռանկարին ու մեծ ներուժին, Սերժ Սարգսյանը, հույս է հայտնել, որ այս այցն է´լ ավելի կամրապնդի հետագա բեղմնավոր աշխատանքի ընդհանուր տրամադրվածությունը, կբացի փոխգործակցության նոր սահմաններ: «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք անել ամեն հնարավորը` նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար»,-նշել է Հայաստանի նախագահը:

    Պետական ճաշի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Անատոլիի Մեդվեդեւին է հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն պետական պարգեւը` Փառքի շքանշանը, որով ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն, նախագահ Մեդվեդեւը պարգեւատրվել է Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամական կապերի ամրապնդման, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման ու ընդլայնման, ինչպես նաեւ խաղաղության եւ միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար:


    Просмотров: 537 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]