22:36 Սերժ Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Նիկոլա Սարկոզիին | |
Հունվար 24, 2012 | 16:06
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունվարի 24-ին, նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ պարոն նախագահ, Այսօր Ֆրանսիան վերստին ապացուցեց իր մեծությունն ու ուժը, իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին: Այսօր բացառիկ օր է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության եւ մարդկության դեմ ոճիրների դատապարտման ու կանխարգելման համար: Այսօր պատմական օր է աշխարհի բոլոր հայերի համար` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում եւ ամենուր: Վերջապես, այս օրն անմոռանալի է եւ ոսկե տառերով կգրվի հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության դարավոր պատմության մեջ: Մեծարգո՛ պարոն նախագահ, Շնորհակալ եմ Ձեր անձնական հանձնառության, Ձեր անգնահատելի ավանդի համար, առանց որի անհնարին կլիներ ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրենքի ընդունումը: Երախտագիտության իմ խոսքն եմ ուղղում Ձեզ` մաղթելով նորանոր հաջողություններ` հանուն Ֆրանսիայի եւ ֆրանսիացի ժողովրդի լավագույն ապագայի: Ընդունեք խնդրեմ, մեծարգո՛ պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»: | |
|
Всего комментариев: 0 | |