22:35 Շփման գծում ղարաբաղյան կողմն անցնելու պահին ադրբեջանցի զինծառայող է կալանավորվել | |
Հունվար 24, 2012 | 19:20 Հունվարի 23-ին, ժամը 15:25-ին, մարտական հերթապահության մեջ գտնվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից շփման գծի հյուսիս-արեւելյան հատվածում ղարաբաղյան կողմն անցնելու պահին Ադրբեջանի քաղաքացի է կալանվել: Այս առնչությամբ հայտարարություն է տարածել ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը: «Կալանավորվածն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի համազգեստով էր, առանց տարբերիչ նշանների: Նա իր մոտ ուներ զինվորական գրքույկ` 1990թ. ծնված Ադրբեջանի Լենքորանի շրջանի բնակիչ, կրտսեր սերժանտ Ախունդզադե Մամեդբագրըու Թալիբ-օղլուի անունով: ԼՂՀ իրավասու մարմինները պարզում են միջադեպի հանգամանքները: ԼՂՀ իշխանությունները տեղի ունեցած միջադեպի մասին իրազեկել են Ստեփանակերտում հավատարմագրված Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) եւ ԵԱՀԿ գրասենյակներին»: | |
|
Всего комментариев: 0 | |