Пятница, 26.04.2024, 17:22
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Октябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Октябрь » 6 » Սողանքի հետեւանքով անհայտ կորած եղբայրների 10 երեխաները արդեն 4-րդ օրն է, սպասում են իրենց հայրերին
    13:29
    Սողանքի հետեւանքով անհայտ կորած եղբայրների 10 երեխաները արդեն 4-րդ օրն է, սպասում են իրենց հայրերին

    Հոկտեմբեր 06, 2011 | 00:24 

    Տավուշի մարզում` հոկտեմբերի 2-ին, տեղի ունեցած սողանքի վայրում, անհայտ կորած համարվող Երեւանի բնակիչներ 38-ամյա Արմեն Սորսումատյանի եւ 47-ամյա Մեխակ Սորսումատյանի հարազատները չգիտեն էլ ում դիմեն, որ գտնեն իրենց ազգականներին: Երկու եղբայրների ընտանիքին այսօր այցելեց NEWS.am-ի թղթակիցը: Սորսումատյաններ եղբայրների քույրը` Դուխիկը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ եղբայրները Վրաստանից էին վերադառնում եւ երեկոյան զանգել են եւ ասել, որ մի քիչ կուշանան, խցանում է եւ անհասանելի կլինեն: Դրանից հետո ընտանիքը ոչ մի տեղեկություն չունի, լսել են տեղի ունեցած սողանքի մասին, դիմել են բոլոր պատկան մարմիններին, սակայն արդեն չորրորդ օրն է` ոչ մի նորություն չկա:

    Նշենք, որ Արմենը ունի 3 անչափահաս երեխա` մեկ աղջիկ եւ երկու տղա: Մեխակը 7 երեխա ունի` 5 տղա եւ երկու աղջիկ, նրանցից երկուսն են չափահաս: «10 երեխա մի ընտանիքում, 4-րդ օրն է, ոչ մի բան չենք տեսել, ոչ մի օգնություն չենք տեսել: Խնդրում եմ օգնեք` այս 10 երեխան Հայաստանի որբերի ցուցակում չլցվի, առանց այդ էլ մենք քիչ որբեր չունենք»,- ասաց քույրը: Արմենի եւ Մեխակի կանայք եւս վատ վիճակում են, մեր այցելության ժամանակ մեկին ներարկում էին արել, որ քնի, մյուսին էլ «նաշադիրով մի կերպ պահում են»:

    Ընտանիքն ապրում է շատ վատ սոցիալական պայմաններում, մի փոքրիկ տանն  ապրում են երեք եղբայրներ` իրենց ընտանիքներով: 9 քառակուսի մետրի վրա` երկհարկանի անկողիններում, 10 երեխա է քնում` տարբեր տարիքի եւ սեռի: Հարազատները ոչ մի օգնություն չեն ստացել պետությունից, քրոջ խոսքով` «2 լիտր բենզին էլ չեն տվել, որ լցնեն մեքենաները ու գնան այնտեղ»: Նրանք միայն  խնդրում են թույլ տալ իրենց` օգնելու հողը փորել:

    Բարեկամները դիմել են Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի թույլ տան «ՎիվաՍել-ՄՏՍ-ը» որոշի, թե որ տարածքում են եղբայրների հեռախոսները: Այսօր վերջապես ստացել են այդ թույլտվությունը, բայց մեծ հույսեր չեն էլ կապում: «Երրորդ եղբայրս արդեն որերորդն օրն է, այնտեղ է, ո՞նց կգա, երկու եղբայրը հողի տակ են»,- ասաց Դուխիկը: Ի դեպ, հեռախոսով խոսեցինք նրանց երրորդ եղբոր`Ավոյի հետ, ով գտնվում է սողանքի վայրում: Նա նշեց, որ վաղը կոնկրետ կզբաղվեն անհայտ կորած մարդկանց որոնումներով, մինչ այժմ տեխնիկան մտցնում են, որ մեքենաները հանեն:

    Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք:  130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին  դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա: Այդ մեքենաներից ուղղաթիռով դուրս է բերվել ընդամենը 14-ը, մնացածը հողածածկույթի տակ են:

    Այս պահին անհայտ կորած է համարվում  5 մարդ՝ Երեւանի բնակիչներ 38-ամյա Արմեն Սորսումատյանը,  47-ամյա Մեխակ Սորսումատյանը,  Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանը, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը, Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը: ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060-44-02-38 հեռախոսահամարներով:

     

    Просмотров: 649 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]