08:47 Թուրքիայում 12-ամյա երեխան վնասազերծել է ոսկու խանութ մտած զինված հանցագործին (ֆոտո, վիդեո) | |
![]() Ստամբուլի Բաղջըլար թաղամասում գտնվող մի ոսկու խանութ մտած զինված հանցագործը չնախատեսված դիմադրության է հանդիպել, որըֆիքսել է անվտանգության տեսախցիկը։ Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ ոսկու խանութ մտած դիմակավոր հանցագործը անմիջապես հանել է ատրճանակը եւ ձեռքի պայուսակը պարզել, որպեսզի վաճառողը այն ոսկե զարդերով լցնի։ Այդ պահին խանութում գտնվող 12-ամյա երեխան հանկարծակի նետվել է հանցագործի կողմը, որը անակնկալի գալով՝ շփոթահար փորձել է ազատվել երեխայից եւ փախչել է։ Ոստիկանությունն ուսումնասիրել է խանութում գտնվող անվտանգության տեսախցիկի տեսագրությունը եւ բերման ենթարկել ոսկու խանութից 2 փողոց այն կողմ ապրող Մուսթաֆա Զ.-ին։ | |
|
Всего комментариев: 0 | |