Пятница, 19.04.2024, 17:03
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Октябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Октябрь » 6 » Տավուշի մարզի սողանքի վայրում աշխատում է շուրջ 130 փրկարար, դուրս է բերվել եւս 2 մեքենա
    13:31
    Տավուշի մարզի սողանքի վայրում աշխատում է շուրջ 130 փրկարար, դուրս է բերվել եւս 2 մեքենա
    Հոկտեմբեր 06, 2011 | 11:01 

    Տավուշի մարզում, հոկտեմբերի 2-ին, տեղի ունեցած փլուզման ու սողանքի վայրում, այսօր` հոկտեմբերի 6-ի ժամը 9.25-ի դրությամբ, աշխատում է 15 փրկարար Տավուշի մարզից, 30 փրկարար` Լոռիի մարզից, 32 փրկարար` Շիրակից, 20 փրկարար Երեւանից մեկնած հատուկ փրկարարական ջոկատից, այնտեղ է նաեւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով:

    ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քիչ առաջ Կոտայքի մարզից սողանքի վայր է ժամանել եւս 31 փրկարար:

    Դեպքի վայրում գտնվող ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը գլխավորում է տեղում գործող ԱԻՆ օպերատիվ շտաբը:

    Առավոտյան ժամը 9.00-ի սահմաններում քարշակի օգնությամբ սողանքային գոտուց դուրս է բերվել C 3246 ЕМ համարանիշի բուլղարական, մեծ կցորդով բեռնատարը:

    Ժամը 9.25-ին սողանքից դուրս է բերվել սպիտակ «Վոլվո» բեռնատարը` CA 4443 AM համարանիշի: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան դուրս էր բերվել նույն բեռնատարի կոնտեյները:

    Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք:  130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին  դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա:

    Այս պահին անհայտ կորած է համարվում  5 մարդ՝ Երեւանի բնակիչ, 38-ամյա Արմեն Սորսումատյանը,  Երեւանի բնակիչ, 47-ամյա Մեխակ Սորսումատյանը,  Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանը, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը, Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը:

    ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060-44-02-38 հեռախոսահամարներով:


    Просмотров: 516 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]