09:18 Տիգրան Լ. Պետրոսյան. Չեմ պատրաստվում հավաքականում լինել պահեստային խաղացող | |
Հունվար 22, 2012 | 23:33 Այսօր, հունվարի 22-ին շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը եւ Հայաստանի ազգային հավաքականում ընդգրկվելու իրավունքը նվաճելուց հետո Տիգրան Լ. Պետրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ հաղթել է մասնակիցների ուժեղ կազմ հավաքած մրցաշարում, իսկ հավաքականում չի պատրաստվում լինել պահեստային խաղացող եւ հույս ունի, որ արժանիորեն կներկայացնի Հայաստանը հավաքականի կազմում: «Ես չեմ պատրաստվում հավաքականում լինել պահեստային խաղացող: Համոզված եմ, որ լավ կպատրաստվեմ տարվա կարեւորագույն մրցաշարին` Օլիմպիադային: Կաշխատեմ այնպիսի մարզավիճակ ձեռք բերել, որ դառնամ հիմնական կազմի խաղացող: Առաջին անգամ չէ, որ ընդգրկվում եմ հավաքականում: Պատասխանատվությունը մեծ է, բայց լարվածություն չեմ զգում եւ համոզված եմ, որ մենք լավ հանդես կգանք Օլիմպիադայում: 15-20 օր կհանսգտանամ, որից հետո կսկսեմ մարզումներս: Առաջիկա նպատակս Պլովդիվում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությունում հաջող հանդես գալն ու այնպիսի տեղ զբաղեցնելն է, որն իրավունք կտա մասնակցել այս տարվա աշխարհի գավաթի խաղարկությանը»,- հայտարարեց Հայաստանի հավաքականի կազմում Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը: Ռոբերտ Հովհաննիսյանի հետ վերջին տուրի պարտիայի վերաբերյալ Տիգրան Լ. Պետրոսյանն ասաց. «Հիմնականում, դիրքը մոտավորապես հավասար էր: Նյարդային խաղ էր գնում, ով ավելի երկար կդիմանա, ով չի սխալվի: Ինձ հաջողվեց այդ պայքարում հաղթանակ տանել: 54-րդ h5 քայլից հետո զգացի, որ առավելություն ունեմ: Ճիշտ է, դեռ երկար պայքար էր սպասվում, բայց արդեն հույս արթնացավ: Նավակային վերջնախաղում հաշվեցի եւ հասկացա, որ հաղթում եմ»: Հիշեցնենք, որ Տիգրան Լ. Պետրոսյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում սպիտակներով պարտության մատնեց Հայաստանի անցած տարվա չեմպիոն, Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանին, վաստակեց 7 միավոր եւ նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Ռոբերտ Հովհաննիսյանը 6,5 միավորով գրավեց երկրորդ տեղը: Բրոնզե մեդալը նվաճեց մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը: | |
|
Всего комментариев: 0 | |