08:09 Վալերի Գազաեւ. սրտանց երկրպագում եմ Հայաստանի հավաքականին | |
![]() Հայաստանի հավաքականը շատ լավ խաղ է ցուցադրում: Sportbox.ru -ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հավաքականի մարզիչ Վալերի Գազաեւը: Նրա խոսքով` Հայաստանի հավաքականի շանսերը հավասար են Իռլանդիայի հավաքականի հետ: «Անձամբ ես երկրպագելու եմ Հայաստանի հավաքականին: Սա համակրելի թիմ է, ի սրտե հայերին մաղթում եմ գրավել երկրորդ տեղը եւ դուրս գալ Եվրո-2012»,-ասել է Գազաեւը` ընդգծելով, որ հավատում է Հայաստանի հավաքականի հաղթանակին: Նշենք, որ Հայաստանի թիմը հոկտեմբերի 11 -ին կհանդիպի Իռլանդիայի հավաքականի հետ, որը վճռական կլինի Եվրո-2012 -ի եզրափակիչ փուլ ընդգրկվելու համար:
| |
|
Всего комментариев: 0 | |