Суббота, 20.04.2024, 07:10
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Октябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Октябрь » 12 » Յուրա Մովսիսյան. Մենք անհամբերությամբ կսպասենք հաջորդ ընտրական մցաշարին
    21:45
    Յուրա Մովսիսյան. Մենք անհամբերությամբ կսպասենք հաջորդ ընտրական մցաշարին
    Հոկտեմբեր 12, 2011 | 17:29 

    Հայաստանի հավաքականի ռմբարկու Յուրա Մովսիսյանը Իռլանդիա - Հայաստան խաղից հետո հայտարարել է, որ հայկական թիմն ավելի շատ հպարտ է, քան զայրացած մի խաղում, որտեղ հավասար հնարավորություններ ուներ մինչեւ Ռոման Բերեզովսկու հեռացումը, հաղորդում է «Irish Examiner» թերթը:

    Մովսիսյանն ակնարկել է 2009-ի փարիզյան իրադարձությունները, երբ Թիերի Անրին ձեռքով խաղից հետո գնդակ խփեց, իսկ Իռլանդիան զրկվեց աշխարհի առաջնությունից: «Հաշվի առնելով այն, թե ինչ է պատահել Իռլանդիայի եւ Անրիի միջեւ` ես կարծում եմ, որ հաջողությունը ժպտաց մրցակցին, սակայն ես, իսկապես, չեմ ցանկանում ամբողջ պատասխանատվությունը դնել մրցավարի վրա»,- ասել է Մովսիսյանը:

    «Մրցավարը պետք է նախ ձեռքով խաղ արձանագրեր Սայմոն Քոքսի կողմից, մինչեւ դարպասապահին կարմիր քարտ ցույց տալը: Վստահ եմ` 11-ը 11-ի դեմ եթե խաղայինք, ապա կկարողանայինք ցուցադրել այն, ինչ նախորդ խաղերում էինք ցուցադրել: Սակայն սա ֆուտբոլ է: Մրցավարի սուլիչից հետո մնում է միայն գլուխը բարձր պահել: Արժանին պետք է մատուցել նաեւ դարպասապահ Արսեն Պետրոսյանին, որը այդքան մարդկանց առջեւ ֆանտաստիկ աշխատանք կատարեց:

    Այդ խաղից հետո մեր թիմն ավելի շատ հպարտ է, քան զայրացած: Մեկ տարի առաջ, այսպիսի իրավիճակում ոչ ոք մեզ չէր հավատա: Ես կարծում եմ, որ մենք կարողացանք Հայաստանի համար տեղ ապահովել  ֆուտբոլային աշխարհի քարտեզում: Իհարկե, մենք հիասթափված ենք, բայց ես հպարտանում եմ մեր ֆուտբոլիստներով: Մենք անհամբերությամբ կսպասենք հաջորդ ընտրական մցաշարին»,- նշել է Յուրա Մովսիսյանը:


    Просмотров: 530 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]