Каталог сайтов
Главная » Каталог сайтов » Ավտոմեքենաներ |
В категории сайтов: 4 Показано сайтов: 1-4 |
Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Переходам
Դեկտեմբեր 07, 2011 | 00:50 Ֆրանկֆուրտյան ավտոսրահում Lamborghini-ի խաղալիք մոդել է ցուցադրված, որը 12 անգամ թանկ է բնօրինակից: Ինչպես տեղեկացնում է NEWSru.com-ը, դա մեքենա չէ, այլ ավելի շուտ ոսկերչական արվեստի գլուխգործոց: Մեքենայի թափքը` 60 սմ երկարությամբ, պատրաստված է կարբոնից` մեկ հազարերորդ մմ հաստությամբ ոսկեթելով: Ներքին դետալներն ու անիվների մետաղական մասը ձուլված են ոսկուց եւ պլատինից, ընդ որում` ներսը զարդարված է նաեւ ադամանդով եւ այլ թանկարժեք քարերով: Մեքենայի կախոցը, ինչպես տեղեկացնում է «ԱվտոՎեստի»-ն, եւս ոսկուց է արված, սակայն դիսկերն այս անգամ պլատինից են: Մեքենայում կարելի է 700 ադամանդ հաշվել: Սուպեր մեքենայի գնահատված արժեքը գրեթե 4,7 մլն դոլար է: |
Դեկտեմբեր 26, 2011 | 11:41 Ճապոնացի ճարտարագետները նոր տեխնոլոգիա են մշակել, որն օգնում է, որ ավտոմեքենան սեփականատիրոջը ճանաչի հետույքից: Առաջավոր արդյունաբերական տեխնոլոգիաների ինստիտուտի մասնագետները` պրոֆեսոր Սիգեոմի Կոսիմիձուն վարորդական նստատեղի վրա 360 ցուցիչներ են տեղադրել, որոնք գնահատում են հետույքի եւ ազդրերի ճնշման մակարդակը 0-ից 256 սանդղակով: Այնուհետ ստեղծվում է եռաչափ պատկեր, որով ավտոմոբիլային էլեկտրոնիկան ճանաչում է տիրոջը: Մասնագետների խոսքով, փորձերի ժամանակ հաջողվել է հասնել 98 տոկոս ճշգրտության: Բայց այժմ պետք է մտածել, թե ինչ անեն մյուս 2 տոկոսի հետ, նաեւ այն դեպքում, երբ տերը թույլատրի այլոց նստելու ղեկին: Նաեւ սեփականատերը կարող է նիհարել կամ չաղանալ: Գյուտարարները դեռ չեն հաղորդել` կարող է արդյոք իրենց համակարգը հիշել մի քանի տարբերակներ: Եթե նման գործառույթն ավելացվի, իսկ տեխնոլոգիայի ճշգրտությունը հասնի 100 տոկոսի, համակարգի ներդրումը առաջիկա 2-3 տարիներին լիովին հնարավոր է, գրում է MIGnews.com-ը: |
Փետրվար 13, 2012 | 23:26 BMW-ն ներկայացրել է երկու, ավելի արագավազ եւ շքեղ, M6 դասի մեքենաներ` կուպե եւ կաբրիոլետ: Ինչպես հաղորդում է Finamauto.ru-ն, նորույթները ստացել են բարձրարագագործության, V-աձեւ 8 մխոցանի շարժիչ` M TwinPower Turbo տեխնոլոգիայով եւ 560 լիտր աշխատանքային ծավալով, նաեւ այլ նորարարություններով: Նշվում է, որ նոր մոդելներում օգտագործվող տեխնոլոգիաները ապահովում են տպավորիչ բնութագրեր մրցուղիներով եւ հարմար են ամենօրյա երթեւեկության համար: BMW M6 կուպեն տեղից 100 կմ/ժամ արագությունը հավաքում է 4,2 վայրկյանում, BMW M6 կաբրիոլետը` 4,3 վայրկյանում: |
Նոր Lamborghini Aventador LP 700-4, սա այն մեքենան է, որը ստիպում է մարդկային սրտերը բաբախել ավելի արագ եւ նայել «թռչող» մեքենայի ետեւից: Առաջարկում ենք Ձեզ հիանալ նոր Lamborghini Aventador LP 700-4ի գովազդային տեսահոլովակով: Հարկ ենք համարում նշել, որ մեքենան զինված է 700 ձիաուժ հզորությամբ շարժիչով: Թե ինչքանով է իրական կամ ֆանտաստիկ այս տեսահոլովակը դատեք ինքներդ: |