Каталог сайтов
Главная » Каталог сайтов » Բժշկություն եւ առողջապահություն |
В категории сайтов: 3 Показано сайтов: 1-3 |
Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Переходам
Գեղեցիկ, համաչափ դեմքով մարդիկ իրենց էությամբ ավելի եսասեր են: Նման եզրահանգման են եկել Բարսելոնայի համալսարանի գիտնականները, հաղորդում է Meddaily-ն: Պատճառն այն է, որ հրապուրիչ արտաքինով մարդիկ ավելի ինքնուրույն ու ինքնավստահ են: Դրան զուգահեռ՝ նրանք ավելի քիչ են տրամադրված համագործակցել այլ անձանց հետ: Մասնագետներն իրենց հետազոտության ընթացքում հենվել են վարքի որոշակի մոդելի վրա, որը կոչվում է «կալանավորի դիլեմա»: Սա խաղերի թեորիայում խնդիր է, ըստ որի խաղացողները ոչ միշտ են համագործակցում միմյանց հետ, եթե անգամ նրանց շահերից բխում է անել դա: Ընդ որում, խաղացողը («կալանավորը») ձգտում է մեծացնել իր շահույթը՝ չհետաքրքրվելով խաղի մյուս մասնակիցների շահով: Հետազոտության ընթացքում խաղացողներին հնարավորություն է տրվել համագործակցել միմյանց հետ՝ ավելի մեծ շահույթ ստանալու նպատակով: Խաղի ավարտին գիտնականներն ուսումնասիրել են խաղացողների դեմքերը: Պարզվել է, որ համաչափ ու հրապուրիչ դեմք ունեցող անձինք ավելի հազվադեպ էին գնում համագործակցության՝ հույս ունենալով, որ մյուսներն էլ չեն համագործակցի: Գիտնականները կարծում են, որ նման երևույթի պատճառը էվոլյուցիան է. մարդիկ ենթագիտակցորեն դեմքի համաչափությունն ընկալում են որպես առողջության և գեղեցկության նշան, ինչն էլ նման դեմք ունեցողներին ավելի գրավիչ է դարձնում սեռական ակտի համար: Այստեղից էլ ի հայտ է գալիս այդ մարդկանց ինքնավստահությունն ու այլոց օգնության կարիքի բացակայությունը: |
Հարավային Կարոլինայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ռոբերտո Ռեֆինետտին պնդում է, որ մարդու մարմնի ջերմաստիճանի և քաշի մեջ կապ կա։ Մեսսինայի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության ժամանակ համեմատվել են 285 շների մարմինների ջերմաստիճանները։ Համեմատական վերլուծության արդյունքում պարզվել է, որ գեր շների մոտ մարմնի ջերմաստիճանն ավելի ցածր է, քան փոքրերի մոտ։ Բացի այդ, մարմինների հավասար չափերի դեպքում ճարպակալած շները ավելի ցածր ջերմաստճան ունեն, քան նիհարները։ Մարդկանց և կենդանիների մեծ մասը ավելորդ քաշ են հավաքում ճարպակալման հետևանքով։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ կալորիաները ավելի շատ են օգտագործվում են, քան ծախսվում։ Չօգտագործված էներգիան օրգանիզմում պահպանվում է ճարպի տեսքով ։ Գոյություն ունի տեսություն այն մասին, որ ճարպակալումը կարող է առաջանալ հենց մարմնի ջերմաստիճանի իջեցման պատճառով։ Տաքարյուն կենդանիներն իրենց էներգիայի մեծ մասն օգտագործում են մարմնի ջերմությունը պահպանելու վրա։ Սակայն որոշ կենդանիների մոտ մարմնի ջերմաստիճանը ավելի ցածր է, քան մնացածների մոտ, ուստի ջերմությունը պահելու համար ավելի քիչ էներգիա է պահանջվում։ Պրոֆեսորը կարծում է, որ ջերմաստիճանի անկումը կարող է բավարար բացատրություն լինել մի քանի ամսում քաշ հավաքելու համար։ |
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտոտի գիտնականներին (Massachusetts Institute of Technology, MIT) հաջողվել է դեղամիջոց հայտնաբերել, որը հնարավորություն է տալիս հաջողությամբ պայքարել ամենատարածված վիրուսների (գրիպ, պոլիոմելիթ, աղիքային բակտերիաներ եւ այլն) դեմ: Դեղորայքը փորձարկում է անցել կենդանիների 11 տեսակների վրա. բոլոր փորձարկվողները կենդանի են, ավելին` ապաքինվել են: Դեղորայքը փորձարկել են նաեւ մարդկային բջիջների վրա եւ կրկին հաջողություն են ունեցել: Նոր դեղամիջոցը կենտրոնանում է ինֆեկցիոն բջիջների վրա եւ նրանց ինքնաոչնչացման հասցնում, գրում է The Daily Mail-ը: Փորձագետները գտնում են, որ դեղորայքը (DRACO) կարող է բուժել կարմրուկը, հերպեսը, պայքարել կատաղության եւ նույնիսկ ՄԻԱՎ ինֆեկցիաների դեմ: Նրանց կանխատեսումներով, այն կհայտնվի դեղատներում մոտակա 10 տարիների ընթացքում: DRACO դեղամիջոցին արդեն հաջողվել է փրկել մկնիկների կյանքը, ովքեր H1N1 գրիպի դեմ չափաբաժին են ստացել: Կենդանիները ամբողջությամբ ազատվել են ինֆեկցիայից, հաղորդում է RBC-ն: News.am |