Յալթայի «Տոնական» դահլիճում Crimea Music Fest փառատոնի բացման փորձի ժամանակ Ֆիլիպ Կիրկորովի բուռն խառնվածքը նորից հիշեցրել է իր մասին: Շատ կոպիտ արտահայտություններով Կիրկորովը փորձել է կազմակերպիչներին հիշեցնել, թե «ով է ինքը»: Այս անգամ սկանդալի պատճառը դարձան Ֆիլիպ Կիրկորովի եւ Անի Լոռակի համարի համար չնախապատրաստած դեկորները: Երգիչը սկսել է գոռալ եւ հայհոյել հենց բեմի վրա: Թեեւ կազմակերպիչներն ամեն կերպ փորձում էին կանխել այս միջադեպի մասին լուրերի տարածումը, այնուամենայնիվ, շուտով ինտերնետում լուսանկարներ հայտնվեցին:
Crimea Music Fest միջազգային երաժշտական փառատոնի նախագահը Ալլա Պուգաչովան է: Փառատանի միջոցառումների շրջանակում պատմության մեջ առաջին անգամ բեմ դուրս կգան 5 մայրցամաքների երգիչներ: |